‘Ադրբեջանը զոհերի մասին տեղեկություն է հաղորդել’

2295

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ հայկական կողմից արձակած ականի պայթյունից այդ երկրի ԶՈՒ երեք զինծառայողներ են զոհվել: Միաժամանակ՝ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է բազմաթիվ զոհերի մասին տեղեկությունները:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հունվարի 24-ին, ժամը 12:00 -ի սահմաններում, հակառակորդը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի նկատմամբ կրկին դիվերսիոն հարձակողական գործողություն է ձեռնարկել: Միջդիրքային տարածքում հայկական դիրքապահների կողմից խումբը նկատվել է, և մարտ է սկսվել, որի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումը գրեթե ոչնչացվել է: Հայկական ստորաբաժանումները կորուստներ չեն կրել: Այս պահին իրավիճակը կայուն է, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները լիովին վերհասկում են մարտական իրավիճակը:

Նախորդ հոդվածը‘Հյումելս.«Վերջին ընկերական խաղերում վատ հանդես չենք եկել, սակայն համոզված եմ` «Բայերի» դեմ խաղում ավելի լավ կխաղանք»’
Հաջորդ հոդվածը‘Ձեռներեցները կրկին բողոքում են շրջանառության հարկից’