‘Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է դեռևս 1993-ին. Փաստաթուղթ (լուսանկար)’

5485

Ադրբեջանի «Ումիդ» (Հույս) կուսակցության հասարակայնության հետ կապերի գծով փոխնախագահ Այնուր Իմրանովան սոցիալական ցանցերում տեղադրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի` 1993 թ-ի հուլիսի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարին հղած նամակը: Ադրբեջանի պաշտպանության նախարար, այն ժամանակ պաշտոնակատար, Սաֆար Աբիևն այդ նամակում գրել է, որ երկու երկրների ղեկավարների միջև հանդիպում անցկացնելու համար ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի առաջ պարտավորվում էր երեք օրով դադարեցնել բոլոր տեսակի ռազմական գործողությունները:

«Արմենպրեսի» հաղորդմամբ` ադրբեջանական faktxeber.com կայքը հայտնում է, որ նամակի հրապարակումը, որում փաստվում է դեռևս 90-ականներին Ադրբեջանի ՊՆ և ԼՂՀ ՊՆ միջև նամակագրության առկայությունը, ցնցում է առաջացրել ադրբեջանական հասարակության մեջ: Ադրբեջանցի քաղաքական գործիչը նամակի մեկնաբանության մեջ նշել է, որ «եթե Սաֆար Աբիևը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է դեռևս 1993-ին, ապա ինչու են ադրբեջանական ժողովրդին մինչ օրս խաբում կեղծ բանակցություններով»: «Այդ ո՞ւմ աչքին են թոզ փչում», -հարցադրել է նա:

\"\"

Նախորդ հոդվածը‘Դի Մարիան կլքի «Ռեալը» Մոուրինյոյի հետ միասին’
Հաջորդ հոդվածը‘Ինչ կարելի է Յուպիտերին (ՌԴ, ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպաններին), չի կարելի ցուլին (Լեհաստանի դեսպանին)’