Ադրբեջանը խախտել է հրադադարը շփման գծում

656

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մարտի 10֊ի  ժամը 19։10֊ից ժամը 19։40֊ն ընկած ժամանակահատվածում շփման գծի հյուսիսային  ուղղությամբ խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենքեր։

Արցախի Հանրապետության պաշտպանությունից հայտնել են, որ հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմից տուժածներ չկան։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Նախորդ հոդվածը2023-ին Զինված ուժերում 20 զինծառայող է մահացել՝ ոչ հակառակորդի կրակոցից. «Ազատություն»
Հաջորդ հոդվածը«Ինտերը» պարտվեց «Սպեցիային» (տեսանյութ)