‘Ադրբեջանը կորցրել է իրականության զգացումը. Հաղորդում են 71 զոհված հայ զինծառայողների մասին’

2033

Ադրբեջանական ԶԼՄ-ները և ՊՆ բարձրաստիճան զինվորականները կորցրել են իրականության զգացումը: Ըստ նրանց՝ «Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի շփման գծում զոհվել են 71 հայ զինծառայողներ, ևս 80-ը` վիրավորվել»: Նման տվյալներ է հաղորդել բանակային կորպուսներից մեկի հրամանատարը:

Այս կապակցությամբ մեջբերում ենք ԼՂՀ ՊՆ այսօր տարածած հաղորդագրությունից մի հատված. «Ադրբեջանի պետական ու ոչ պետական քարոզչության որդեգրած մարտավարությանն ուշադիր հետևելու դեպքում առաջին հերթին այն տպավորությունն ես ստանում, որ հարևան, բայց ոչ բարեկամ երկրի նշված ոլորտի պատասխանատուները ոչ թե հակված են գոնե ինչ-որ չափով ներկայացնել առկա ռազմաքաղաքական զարգացումների իրական վիճակը, որքան` իրենց քիմքին հարիր, ցանկալին մատուցել իրականի փոխարեն: Դա հատկապես երևում է վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղ գտած աննախադեպ լարվածության ֆոնի վրա, երբ մի կողմից նախահարձակ հակառակորդը փորձում է  իրեն ներկայացնել հայկական ագրեսիայի զոհ, իսկ մյուս կողմից ցույց տալ, թե ինչպիսի հակահարված ու կորուստներ է հասցնում Արցախի բանակին: Մինչդեռ իրողությունը լրիվությամբ հակառակն է և այն ունի հետևյալ պատկերը»:

Նախորդ հոդվածը‘Մահացել է բանասիրական գիտությունների դոկտոր Հովհաննես Բարսեղյանը’
Հաջորդ հոդվածը‘Գարի Լինեկեր. ՖԻՖԱ-ի կաշառակերությունից սիրտս խառնում է’