‘Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 2010-ից սահմանը հատած ընտանիքի անդամներին (լրացված)’

1164

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հարեւան երկրի իշխանությունները Հայաստանին են հանձնել 2010-ի հունվարի 10-ին երրորդ երկիր տեղափոխվելու համար Ադրբեջանի սահմանը հատած հայ ընտանիքին:

Այդ մասին հայտնել են Ադրբեջանի Գերիների ու անհայտ կորածների հարցերով Ադրբեջանի պետական կոմիտեից:

Հայկական կողմից դեռեւս պաշտոնական մեկնաբանություն չկա:

16:04

Հայաստանը վերադարձրել է իր քաղաքացիներին` հինգ հոգանոց ընտանիքի անդամներին, ովքեր արդեն չորս տարի է Ադրբեջանում են: Այս մասին թվիթերյան գրառում է արել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

«Դեկտեմբերի 12-ին ՀՀ Տավուշի մարզի Իջեւանի եւ Ադրբեջանի Ղազախի սահմանագծում տեղի է

ունեցել վերադարձը»,- «Արմենպրես»-ին ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի

հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Հայաստանի քաղաքացի մի ընտանիք` Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե եւ Պետրոս Գեւորգյանները (ծնողներ եւ երեք երեխա), սահմանը հատել են Նախիջեւանի մասում 2010 թվականի հունվարի 10-ին:

Նախորդ հոդվածը‘«Սենտ-Էտյենի» 11 երկրպագու հիվանդանոց է տեղափոխվել «Դնեպրի» երկրպագուների հետ կռվից հետո’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Ձեր հայտարարած «մարդակենտրոնության» վերջն անթաքույց մարդակերությունն է’