‘Ադրբեջանը հաշվետու է լինում Լեյլա Յունուսի կալանավորման առնչությամբ’

964

ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատունը Հելսինկյան հանձնաժողովին է ուղարկել հայտարարություն Լեյլա և Արիֆ Յունուսների գործի վերաբերյալ: Փաստաթղթում ասվում է, որ պետական անվտանգությանը, ինքնիշխանությանը և երկրի պաշտպանունակությանը սպառնացող գործունեության մեջ կասկածվող Յունուսների  գործի վերաբերյալ մի քանի կառավարական մարմինների և հասարակական կազմակերպությունների հայտարարությունները Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխանող իրավաբանական գործընթացին և քրեական հետաքննությանը քաղաքական երանգավորում տալու անհաջող փորձեր են, հաղորդում է haqqin.az-ը:

Յունուս ամուսիններն օգտվում են նույն իրավունքներից ու ազատություններից, ինչ Ադրբեջանի մյուս բոլոր քաղաքացիները, ասվում է հայտարարության մեջ: Միևնույն ժամանակ՝ նրանք պետք է ենթարկվեն Ադրբեջանի օրենքներին և չեն կարող արհամարհել դատական գործընթացը՝ հանդես գալով քաղաքական հայարարություններով:  Փաստորեն Լեյլա և Արիֆ Յունուսները հատուկ վերաբերմունք են պահանջում՝ իրենց բարձր դասելով օրենքից և համաքաղաքացիներից: Ցավոք՝ նրանք, ովքեր իրենց երկրներում կոչ են անում ենթարկվել օրենքներին և իրավաբանական գործընթացներին, այս դեպքում արդարացնում  են Ադրբեջանում Յունուս ամուսինների կողմից դրանց ակնհայտ խախտումները:

Դեսպանատանն ուղղված հայտարարության վերջում նշվում է, որ անկախության վերջին երկու տասնամյակների ընթացքում Ադրբեջանը շարունակում է կառուցել ժողովրդավարական ինստիտուտներ, անկախ և անաչառ դատական համակարգ:

Նախորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյո. «Մրցավարը կրկես էր սարքել «Վերդերի» ֆանատների համար»’
Հաջորդ հոդվածը‘Գազայի բնակիչները ՄԱԿ-ի կառույցներում թաքնվելը նույնպեսլ անվտանգ չեն համարում’