Ադրբեջանը հերթական արցախցուն է ձերբակալել

522

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Արցախի Հանրապետության քաղաքացի, 1962 թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանը այսօր ձերբակալվել է ադրբեջանական սահմանապահ ծառայության կողմից Աղավնո գյուղի մոտակայքում:

Նա 2020 թ. պատերազմի հետևանքով տեղահանվել է Շուշի քաղաքից, իսկ վերջին օրերին գտնվում էր Շուշիի շրջանի Հին Շեն գյուղում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ մոլորվելու հետևանքով ընկել է ադրբեջանական վերահսկողության տակ: Հանգամանքները ճշտվում են լիազոր մարմինների կողմից:

Արցախի իշխանությունները տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ զորակազմին միջադեպի մասին:

Նախորդ հոդվածըՆիգերում Ֆրանսիայի դեսպանատունը հայտարարել է ֆրանսիացիների տարհանման մասին
Հաջորդ հոդվածը«Ինտերը» հաղթեց ՊՍԺ-ին, Մխիթարյանը մեկնարկային կազմում էր