‘Ադրբեջանը հերքել է Բաքու-Երևան ավիաուղերթները վերսկսելու լուրը’

931

Ադրբեջանը հերքել է  Բաքվի և Երևանի միջև ավիաուղերթների վերսկսման վերաբերյալ ենթադրությունները, հայտնում է 1 news.az.-ը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ազգային ավիաընկերության մամլո ծառայությունը: «Պարբերական ավիահաղորդակցություն հաստատելը ներկայում անհնար է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մայիսի 23-ին տեղի է ունեցել ավիաթռիչք Երևան-Բաքու երթուղով, որն իրականացրել է «SW Business Aviation» ընկերությունը: Այդ տեղեկությունը տեղադրվել էր zvartnots.am կայքում, որը տեղեկատվություն է տալիս Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանած և այնտեղից մեկնած օդանավերի մասին: Դրանից ելնելով էլ՝ որոշ ԶԼՄ-ներ եզրակացրել էին, թե Երևանի և Բաքվի միջև ավիափոխադրումները վերսկսվել են, և մայիսի 23-ին իրականացվել է առաջին ուղերթը:

Մինչդեռ «Զվարթնոց» օդանավակայանում, ինչպես փոխանցում է iLur.am-ը, պարզաբանել են, որ մայիսի 23-ին Բաքվից Երևան են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որից հետո նրանց տեղ հասցրած ինքնաթիռը վերադարձել է Ադրբեջան, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը չի հիշում, թե երբ է ստորագրվել գազի գնի բարձրացման պայմանագիրը. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘ԳԹԿ-ն հերքում է. Միջադեպեր չեն գրանցվել’