‘Ադրբեջանը հրապարակել է Արցախ այցելությունների պատճառով «անցանկալի անձանց» ցանկը’

1234

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հրապարակել է այն մարդկանց ցանկը, որոնք անցանկալի անձ են հայտարարվել Արցախ այցելելու պատճառով: Ըստ Trend-ի ցուցակի մեջ ընդգրկված է 335 հոգի, որոնց մուտքն այդ երկիր «ցանկալի չէ»:

Ցուցակում, մասնավորապես, ընդգրկված են Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի, ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի, Պետդումայի պատգամավոր Մաքսիմ Միշչենկոյի, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի, Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանի, ֆրանսիացի պատգամավորներ Ժորժ Կոլոմբիեյի, Վալերի Բուայեի, երգչուհի Մոնսերրատ Կաբալյեի, Հարավային Կովկասի հարցերով ԵՄ նախկին ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի, ռուսաստանցի մի շարք դերասանների, երգիչների եւ այլոց անունները:

Ողջ ցանկը` այստեղ

Նրանց մուտքն Ադրբեջան արգելվում է: 

Նախորդ հոդվածը‘Ֆիննախարարը ներկայացրեց Պետգնումների կենտրոնի նոր ղեկավարին’
Հաջորդ հոդվածը‘Արա Շիրինյան. Սա պետությո՞ւն է, թե՞ զավթված տարածք’