‘Ադրբեջանը մեծ հույսեր է կապում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ ջանքերի հետ’

1123

Ադրբեջանը մեծ հույսեր է կապում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ ջանքերի հետ: Ինչպես հաղորդում է Trend-ը, այդ մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի`Անկախության օրվա կապակցությամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղղված շնորհավորական ուղերձում: «Մենք մեծ հույսեր ենք կապում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ`որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, և անձամբ նախագահ Բարաք Օբամայի ջանքերի հետ, որի լուծմանը վաղուց սպասում է մեր ժողովուրդը»,- ասվում է ուղերձում:

 

Նախորդ հոդվածը‘Լարված մթնոլորտ` Վարդան Պետրոսյանի գործով նիստում. yerkir’
Հաջորդ հոդվածը‘ՀՔԱՎ. Ոստիկանները բռնությունների միջոցով խոստովանություն են կորզել Ա. Ցվերիանովից ‘