‘Ադրբեջանը շարունակում է հողմաղացների հետ կռիվ տալ. Արցախ այցելող լիտվացի երաժիշտները Բաքվի «սեւ ցուցակում» են ‘

1054

«Ադրբեջանի օկուպացված տարածքներ ցանկացած այցելություն առանց նախապես պաշտոնական Բաքվի հետ համաձայնեցման անօրինական է», — ըստ ադրբեջանական լրատվամիջոցների,

հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլման Աբդուլլաեւը՝ մեկնաբանելով լիտվական երաժշտական խմբի այցելությունը Լեռնային Ղարաբաղի հանրապետություն:

«Այս կապակցությամբ Լիտվայում Ադրբեջանի դեսպանը հանդիպումներ է ունեցել Լիտվայի համապատասխան կառույցների հետ եւ ադրբեջանական կառավարության նոտան է փոխանցել այդ երկրի ԱՆ նախարարությանը», — նշել է Աբդուլլաեւը:

Նա ավելացրել է, թե Ադրբեջանը «աչք չի փակելու նման երեւույթների դեմ»: «Օկուպացված տարածքներ անօրինական այցելություն կատարածներն անցանկալի անձ կհայտարարվեն», — ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը: 

Նախորդ հոդվածը‘Իրանը պատրաստ է միջուկային խնդրի շուրջ բանակցությունների գնալ ‘
Հաջորդ հոդվածը‘Ֆրանկֆուրտ-Ստամբուլ երթուղու ինքնաթիռը հարկադրական վայրէջք է կատարել տհաճ հոտի պատճառով ‘