‘Ադրբեջանը պահանջում է Հայաստանին հանել ՆԱՏՕ-ի ԽՎ-ից’

980

Ադրբեջանը պահանջում է  Հայաստանի պատվիրակությանը հանել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովից: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այդ մասին պաշտոնական առաջարկություն է ներկայայցրել ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Զիաֆետ Ասկերովը` Rose-Roth 86-րդ սեմինարում, որը նվիրված էր «Հարավային Կովկաս. մարտահրավերներ և հնարավորություննեևր» թեմային: Ասկերովն իր նախաձեռնությունը հիմնավորել է այն բանով, թե Հայաստանի կողմից Ադրբեջանում «ահաբեկչությունների իրագործումն» ապացուցված է, և ՆԱՏՕ-ի հետ այդպիսի «ահաբեկչական» պետության համագործակցությունն անընդունելի է:

«ՆԱՏՕ-ն դադարեցրեց հարաբերությունները Ռուսաստանի հետ, Ռուսաստանին երկու տարով զրկեց ՆԱՏՕ-ի ԽՎ-ում քվեարկելու իրավունքից: Այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանը չի բացառվում այդ կառույցից` չնայած օկուպացիային և  ահաբեկչությանը: Ուստի մենք ՆԱՏՕ-ի ԽՎ-ից պահանջում ենք այդ հարցի պարզաբանում», — հայտարարել է նա:

 

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն ուղղումներ է մտցրել գոլերը որոշող տեխնոլոգիայի աշխատանքում’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքապետի խորհրդականի որդին ազատ է արձակվել, փոխարենը՝ ձերբակալվել են դեպքի մյուս մասնակիցները’