‘Ադրբեջանը ICAO-ում կրկին սպառնացել է ԼՂՀ օդանավակայանի շահագործման կապակցությամբ ‘

1002

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում (ICAO) Ադրբեջանի ներկայացուցիչ Ֆարիդ Շաֆիեւը կազմակերպության խորհրդի նիստում հայտարարել է, թե Արցախի օդային տարածքը «քաղաքացիական ավիացիայի համար փակ տարածք է», եւ այդ ուղղությամբ որեւէ օդանավի թռիչքը նշանակում է վտանգի տակ դնել ուղեւորների կյանքը», հայտնում է Interfax գործակալության ադրբեջանական ծառայությունը: Շաֆիեւը նշել է, որ քաղավիացիայի ոլորտում հիմնարար՝ Չիկագոյի կոնվենցիան իրավունք է տալիս Բաքվին «կասեցնել նման օդանավերի թռիչքը»:

Նա ասել է նաեւ, թե Ստեփանակերտի նորակառույց օդանավակայանի շահագործումը «տարածաշրջանային խաղաղության համար նոր սպառնալիք կստեղծի»:

Նախորդ հոդվածը‘Վլադիմիր Կարապետյան. Սերժ Սարգսյանի քաղաքականության իրական արդյունքները ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանը պաշտոնանկ կարվի քաղաքական դրդապատճառներով ‘