‘Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Reuters-ի հետ Սերժ Սարգսյանի հարցազրույցին ‘

1026

Ադրբեջանի արտգործնախարարությունն այսօր անդրադարձել է Reuters-ին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանի արած հայտարարություններին այն մասին, թե Ադրբեջանը «ահռելի չափերով սպառազինություններ է ձեռք բերում եւ պատրաստվում է Հայաստանի դեմ պատերազմի»:

«Հայաստանի ղեկավարությունը փորձում է մոլորութան մեջ գցել միջազգային հանրությանը եւ ամեն կերպ խուսափել Լեռնային ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններից: Թող ոչ ոք, այդ թվում՝ Հայաստանի ղեկավարությունը, չկասկածի, որ Ադրբեջանը աղ թե ուշ վերականգնելու է իր տարածքային ամբողջականությունը», — ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը:

Նախորդ հոդվածը‘Հայաստան-Իտալիա հանդիպման նախապատրաստական մարզական հավաքի ծրագիրը’
Հաջորդ հոդվածը‘Աշխարհի չեմպիոնը խոստովանել է իր մեղքը’