‘Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է Ստեփանակերտի (Խոջալուի) օդանավակայանի գործարկման պայմանները’

873

Քանի դեռ հայկական զորքերն ամբողջությամբ դուրս չեն բերվել Ադրբեջանի օկուպացված տարածքներից, Խոջալուի օդանավակայանի աշխատանքն ապօրինի կլինի: Ինչպես հաղորդում է Trend-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: «Մինչև հայկական զորքերն ամբողջովին դուրս չբերվեն Ադրբեջանի օկուպացված տարածքներից, Խոջալուի օդանավակայանի աշխատանքն անօրինական կլինի: Հայկական զորքերը դուրս բերելուց  և խաղաղ համաձայնագիր կնքելուց հետո փաստաթղթի շրջանակներում հնարավոր է այդ օդանավակայանի գործարկումը հումանիտար նպատակներով»,-երկուշաբթի լրագրողներին ասել է ՆԳՆ ղեկավարը:

Նախորդ հոդվածը‘Մինսկում անհայտ անձինք կտրել են ընդդիմադիր ակտիվիստուհու մազերը’
Հաջորդ հոդվածը‘Սելիմի լեռնանցքում, Արթիկի, Գորիսի ճանապարհներին առկա է մերկասառույց’