‘Ադրբեջանի ԱԳ նախարարն ու համանախագահները քննարկել են ԼՂ հարցը’

1227

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մարտի 2-ին Ֆրանսիայի մայրաքաքաք Փարիզում հանդիպել է ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յան Քելլիի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) և Իգոր Պոպովի (Ռուսաստան) հետ:

Ինչպես հաղորդում է 1news.az-ը, հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպշիկը:

Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ համանախագահներն ընդգծել են, որ տարածաշրջանում ստուս-քվոյի պահպանումն անընդունելի է:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպմանը նշել է թե «Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշումը խոչընդտում է հակամարտության կարգավորումը»: «Մամեդյարովը նշել է, որ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու և խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու համար անհրաժեշտ է, որ հայկական զորքերը դուրս բերվեն Ադրբեջանի օկուպացված տարածքներից»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպելու նպատակով երեկ Փարիզ է մեկնել նաև ՀՀ արտգործնախախար Էդվարդ Նալբանդյանը:

Նախորդ հոդվածը‘Կիմ Չեն Ինը խնդրել է, որ Օբաման իրեն զանգահարի’
Հաջորդ հոդվածը‘Այսօր կհանդիպեն Վրաստանի նախագահը և վարչապետը’