‘Ադրբեջանի բնակիչը հատել է հայ-ադրբեջանական սահմանը ‘

818

2012 թ. նոյեմբերի 12-ին հայ-ադրբեջանական շփման գծում արձանագրվել է սահմանի խախտում: Ադրբեջանի Հանրապետության Ղազախի (Խաղխաղի) շրջանի Մազամլի գյուղի բնակիչ, 1971 թ. ծնված Թելման Ջավաշիրօղլու Ալիևը ժամը 07:45-ի սահմաններում հատել է հայ-ադրբեջանական սահմանը՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հատվածում:

Ինչպես ilur.am-ը տեղեկացավ Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից՝ դեպքի մասին տեղեկացվել է միջազգային կազմակերպություններին: Ճշտվում են դեպքի մանրամասները:

Նախորդ հոդվածը‘ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը բոյկոտել է այսօրվա դատական նիստը ‘
Հաջորդ հոդվածը‘Ուրուգվայի խորհրդարանի նախագահը ելույթ ունեցավ Ազգային ժողովում’