‘Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ֆրանսիայի ԱԳՆ-ին’

812

Փարիզում՝ Ազգային ասամբլեայի շենքում երկու ադրբեջանցիների ծեծելու կապակցությամբ Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ֆրանսիայի ԱԳՆ-ին, այսօր Trend-ին հաղորդել են դեսպանատնից և հավելել, որ բողոքներ կներկայացվեն նաև Ֆրանսիայի նախագահին և այդ երկրի Ազգային ասամբլեային: «Մենք ուզում ենք, որպեսզի Ֆրանսիայի խորհրդարանի անդամները գնահատական տան այդ միջադեպին»,- ասել են դեսպանատնից:

Ֆրանսիայում բնակվող երկու ադրբեջանցիներ՝ «Ադրբեջանի տան» նախագահ Միրվարի Ֆաթալիևան և Վյուսալ Հուսեյնովը, տեղեկանալով, որ Ֆրանսիայի հայ համայնքը «Սումգայիթի իրադարձություններից 25 տարի անց. ներկա իրավիճակը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ապագայի հեռանկարները» թեմայով միջոցառում է կազմակերպել, գնացել են այնտեղ  և  փորձել ապատեղեկատվություն տարածել, թե, իբր, այդ օրը հայերը «Խոջալուի խաղաղ բնակչության ջարդ են իրականացրել», ու սկսել են կարգախոսներ վանկարկել: Սակայն միջոցառման մասնակիցները փակել են դահլիճի դռները և ծեծի ենթարկել նրանց, հաղորդում է Trend-ը: Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի խորհրդարանի մի քանի պատգամավորների ներկայությամբ, որոնք ոչ մի միջոց չեն ձեռնարկել՝ ծեծը կանխելու ուղղությամբ:

Նախորդ հոդվածը‘Հաղորդավարը ուղիղ եթերում խայտառակ է եղել՝ չճանաչելով օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնին. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Գերմանիայի դեսպան. Ապացուցիր, որ ինչ-որ բան սխալ է, կամ համակերպվիր իրավիճակին’