‘Ադրբեջանի դիվերսիայից տուժած երեք զինծառայողներ շարունակում են բուժումը’

867

ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում շարունակում են բուժումը սույն թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի դիվերսիոն հարձակումները ետ մղած և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած Արցախի պաշտպանության բանակի 7 զինծառայողներից երեքը: Այս մասին տեղեկացրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Նրանց վիճակը ծանր էր, այժմ արդեն կայուն է, բայց երկարատև բուժում պետք է ստանան: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- նշել է նա:

Նախորդ հոդվածը‘«Բեշիկթաշն» ու «Արսենալը» խաղն ավարտեցին ոչ ոքի ‘
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Անվտանգության թիվ մեկ երաշխիքը’