Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

1903

Հոկտեմբերի 8-ի երեկոյան Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդի կրակը:

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:

ՀՀ ՊՆ

Նախորդ հոդվածը«Բորուսիան» խուսափեց պարտությունից «Բավարիայի» հետ խաղում (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը«Արսենալը» պարտության մատնեց «Լիվերպուլին» եւ առաջատարն է (տեսանյութ)