Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է սահմանի արևելյան հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ

579

Նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են նաև ականանետ:
Հայկական կողմը կորուստներ չունի:
Ժամը 09:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

ՀՀ ՊՆ

Նախորդ հոդվածըԱԱ-2022-ի ֆավորիտները՝ ըստ Ռոբերտ Լեւանդովսկու
Հաջորդ հոդվածըՄարիո Գյոտցեն Գերմանիայի հավաքականում 5 տարի չխաղալուց հետո կմասնակցի ԱԱ-2022