‘Ադրբեջանի ընդդիմության առաջնորդը քննադատության է ենթարկել Արևմուտքին ‘

951

Ադրբեջանի նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Ջամիլ Հասանլին կոշտ քննադատության է ենթարկել միջազգային կազմակերպություններին՝ Ադրբեջանի իշխող ռեժիմի հետ համագործակցության և դեմոկրատիայի առաջնահերթությունները աչքաթող անելու համար: Այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ Հասանլին հայտարարել է, որ Եվրոպական Խորհուրդը չկարողացավ Ադրբեջան ներկրել եվրոպական արժեքներ, այլ՝ ընդհակառակը Ադրբեջանը կարողացավ իր արժեքները ներկրել ԵԽԽՎ: Հաղորդում է contact.az-ը:

Հասանլին նաև մեղադրել է մի շարք եվրոպական հետազոտական կենտրոնների հակադեմոկրատական ռեժիմին աջակցելու համար:

Ընդդիմության միասնական թեկնածուն հատուկ նշել է այդ գործում ԵԽԽՎ-ի նախկին նախագահ Չավուշօղլուի դերակատարությունը՝ հայտարարելով, որ նա մի քանի տարի շարունակ առաջ է տարել Ադրբեջանի իշխող ռեժիմի շահերը:

Հասանլին նաև հայտարարել է, որ ընտրություններում կհենվի Ադրբեջանի ժողովրդի վրա, այլ ոչ թե միջազգային կազմակերպությունների և հաղթանակ կտանի հենց ադրբեջանցիների օգնությամբ:

Անդրադառնալով իր հնարավորությունների մասին հարցին՝ Հասանլին հայտարարել է, որ հասարակական կարծիքի հարցումները ցույց են տվել, որ ադրբեջանցի ընտրողների 63 տոկոսը վստահում է հենց իրեն: «Եթե Իլհամ Ալիևը կեղծի ընտրությունները և իրեն հռչակի նախագահ, ընդդիմությունը կօգտագործի բոլոր օրինական միջողները դրան հակազդելու համար»-հայտարարել է ադրբեջանական ընդդիմության առաջնորդը:

Նախորդ հոդվածը‘Մուղալյանի դատի ժամանակ կտրուկ վատացել է Արթուր Քլյանի ինքնազգացությունը’
Հաջորդ հոդվածը‘Հունաստանի ՊՆ նախկին նախարարին մեղավոր ճանաչեցին փողերի լվացման և «ատկատների» համար ‘