‘Ադրբեջանի իշխանությունները արտասահմանցի մասնագետների միջոցով լրտեսում են քաղաքական ակտիվիստներին’

925

Ադրբեջանի նախագահական ընտրություններում որպես ընդդիմադիր «Ազգային Խորհուրդ» դաշինքի նախագահի միասնական թեկնածու առաջադրված Ջամիլ Հասանլին հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները վարձել են արտասահմանցի մասնագետների՝ ընդդիմությանը լրտեսելու համար: Նրա խոսքերով՝ նախագահական նստավայրի առանձնասենյակներում նստած արտասահմանցի մասնագետները արևմտյան լրտեսական տեխնոլոգիաների միջոցով ստուգում են ընդդիմադիր ակտիվիստների և ակտիվ երիտասարդների ֆեյսբուքյան էջերը, էլեկտրոնային նամակները:

Հասանլին հայտարարել է. «Երիտասարդ մարդիկ ու նրանց հարազատները ստատուսներ գրելու համար ենթարկում են հետապնդումների, նախագահական աշխատակազմի ցուցումների պատճառով ակտիվիստների ծնողներին և ընտանիքի անդամներին ազատում են աշխատանքից, նրանցից խլում են առևտրային տարածքներ, իսկ երբեմն էլ ենթարկում քրեական հետապնդման»:

Նշենք նաև, որ Հասանլին խոստացել է բացահայտել նախագահականի այն աշխատասենյակների համարները, որտեղից իրականացվում է վիրտուալ լրտեսությունը:

«Երբ գա ժամանակը, ես կպատմեմ, թե որ չվերթներով են Բաքու բերվում վերոնշյալ մասնագետները, և թե որ աշխատասենյակներում են նրանք նստում»,-հայտարարել է ընդդիմության միասնական թեկնածուն:

Նախորդ հոդվածը‘Դատախազությունը 7 նյութ ուղարկել քննչական մարմիններին’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը՝ Տիգրան Առաքելյանի վերաբերյալ’