‘Ադրբեջանի Իսմայիլյան շրջանում իրավիճակը կայունացել է’

846

Ադրբեջանի հյուսիս-արևելքում՝ Բաքվից 174 կմ հեռավորության վրա գտնվող Իսմայիլի քաղաքում, երեկ գիշեր միջադեպ է տեղի ունեցել. Բաքվի բնակիչ մի երիտասարդ,  ոչ սթափ վիճակում,«Չիրագ» հյուրանոցի հարևանությամբ մեքենայով նախ ներխուժել է մայթ, ապա բախվել սյանը: Վթարի վայրում վիճաբանություն է սկսվել տեղացիների և բաքվեցի երիտասարդի ու նրա ընկերոջ միջև: Վերջիններս վիրավորել են տեղացիներին, որոնք էլ բողոքի ակցիա են կազմակերպել հյուրանոցի առջև՝ այրելով երեք ավտոմեքենա և հրկիզելով տնտեսական շինությունները: Կարգուկանոն վերահաստատելու նպատակով գործի են դրվել ոստիկանության և ներքին զորքերի ուժերը: Զանգվածային անկարգություններում տուժել  է հինգ մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան, հաղորդում է lenta.ru-ն:

Իսմայիլիի շրջանի գործադիր իշխանության ներկայացուցիչը Trend-ին հաղորդել է, որ ներկա պահին  սոցիալ-քաղաքական իրավիճակը շրջանում կայունացել է, անվտանգության սպառնալիք չկա: Հարուցվել են քրեական գործեր:

Նախորդ հոդվածը‘Ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն ևս 4 կազմակերպություններ’
Հաջորդ հոդվածը‘Սելիմի լեռնանցքը բաց է:’