‘Ադրբեջանի կառավարությունը որոշում է ընդունել, որը թույլ է տալիս ոչնչացնել երկրի օդային տարածքը խախտած օդանավերը (փաստաթղթի մանրամասները)’

1567

Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր հայտել են, որ Ադրբեջանի կառավարությունը հաստատել է «Ադրբեջանական Հանրապետության օդային տարածքի օգտագործման կանոնները»:  Բայց միայն APA լրատվական գործակալությունն է, որ մանրամասնել է, թե ինչի մասին է այս փաստաթուղթը՝ նշելով, որ որոշ դեպքերում՝ օրենսդրությամբ նախատեսված կարգով, թույլատրվում է ոչնչացնել քաղաքացիական օդանավեր, ու նաև տեղադրել է Ստեփանակերտի օդանավակայանի նկարը։

Նշենք նաև, որ այս փաստաթղթին շատ կոշտ է արձագանքել ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Նա iLur.am-զրույցում փաստաթուղթը բնորոշել է որպես ֆաշիզմի, հայատյացության քաղաքականության կոպտագույն դրսևորումներից մեկը:

 Ներկայացնում ենք ադրբեջանական APA գործակալության տարածած հաղորդագրությունն ամբողջությամբ.

«Ադրբեջանի կառավարությունը հաստատել է «Ադրբեջանական Հանրապետության օդային տարածքի օգտագործման կանոնները»: Այդ մասին АПА գործակալությանը տեղեկացրել են Ադրբեջանի կառավարությունից: «Ավիացիայի մասին» օրենքի, «Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության» (ICAO) համաձայնագրի և դրա լրացումների հիման վրա մշակված կանոններում արտացոլված են օդային երթևեկության անվտանգության, երկրի օդային տարածքի օգտագործման վերաբերյալ հարցերը: Փաստաթղթում առանձնացվել  է Ադրբեջանի պետական սահմանի երկայնքով ձգվող և 13,5 մղոն/25 կմ լայնք ունեցող հատուկ ռեժիմով գործող օդուղին:

Փաստաթղթի համաձայն՝  Ադրբեջանի օդային տարածքում կարող են սահմանվել թռիչքի համար արգելված կամ սահմանափակ գոտիներ: Անհրաժեշտության դեպքում, հաշվի առնելով պետության շահերը՝ քաղավիացիան, համապատասխան գործադիր մարմինների առաջարկների հիման վրա, օդային տարածքի որոշակի հատվածներ քաղավիացիայի թռչող սարքերի համար կարող է  հայտարարել  արգելված կամ սահմանափակ գոտի: Եթե օդային տարածքում հայտնաբերվի  անհայտ թռչող օբյեկտ, բացառիկ դեպքերում կհնչի հատուկ ազդանշան, որը նշանակում է, թե տվյալ պահին օդային տվյալ տարածքում գտնվող բոլոր թռչող սարքերն անհապաղ պետք է վայրէջք կատարեն կամ հեռանան նշյալ տարածքից: Օդային տարածքն օգտագործելը առանց նախնական ծանուցման , մինչև ծանուցման ՝ուժի մեջ մտնելը՝ առանց ՌՕՈՒ մարմիններին տեղեկացնելու, առանց համապատասխան օպերատիվ մարմինների թույլտվության, թռիչքների կառավարման մարմինների և կործանիչների հրահանգներին չենթարկվելը, օդային տարածքի օգտագործումը թռիչքների համար արգելված կամ սահմանափակ գոտում՝ առանց դրա հատուկ թույտվության և այլն՝ նշանակում են օդային տարածքի օգտագործման կանոների խախտում:

Թռիչքն ընդհատելու հրահանգը չկատարելու դեպքում, ՌՕՈՒ հրամանատարական կետի օպերատիվ հերթապահի որոշման համաձայն՝ հերթապահ ինքնաթիռները կամ ուղղաթիռները օդ են բարձրանում և տվյալ օդանավին ստիպում են վայրէջք կատարել մոտակա օդանավակայանում: Եթե օդանավը հրաժարվի հարկադրական վայրէջք կատարել, ապա, օդանավում տվյալ խախտման համար  մեղք չունեցող ուղևորների առկայության վերաբերյալ ստույգ տեղեկատվության բացակայության դեպքում թույլատրվում է ոչնչացնել օդանավը՝ օրենսդրությամբ նախատեսված կարգով»:

Նախորդ հոդվածը‘Մխիթարյանը` «Բարսելոնայո՞ւմ». ՖԻՖԱ-ի գործակալ’
Հաջորդ հոդվածը‘6 տարի առաջ սպանվեց Հրանտ Դինքը. Բացառիկ ֆոտոշարք Ակոս» թերթի խմբագրությունից և Ստամբուլի հայկական գերեզմանատնից’