‘Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է ժամանել Հայաստան’

1001

Շախմատի տղամարդկանց Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է մասնակցել ապրիլի 18-ից 29-ը Ծաղկաձորում կայանալիք շախմատի աշխարհի թիմային առաջնությանը: Այս մամսին հաղորդում է azerisport-ը:

Աշխարհի առաջնություններին մասնակցում են 10 ուժեղագույն թիմեր: Ադրբեջանի հավաքականը մասնակցության իրավունք ստացել էր 2013թ. Եվրոպայի առաջնությունում նվաճած չեմպիոնի կոչման շնորհիվ:

Ադրբեջանը նախկինում երեք անգամ է մասնակցել աշխարհի թիմային առաջնության: Առավելագույն նվաճումը եղել է չորրորդ տեղը:

Նախորդ հոդվածը
Հաջորդ հոդվածը‘Անգլիայի լիգայի գավաթ. «Չելսին» դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)’