‘Ադրբեջանի հավաքականի նախկին ավագ. Մեզ առաջարկում էին վաճառել Թուրքիայի հետ խաղը’

1009

Ադրբեջանի հավաքականի նախկին ավագ Թառլան Ահմեդովը, ով այժմ մարզում է «Ազալ» ադրբեջանական ակումբը, պատմել է, թե ինչպես են իրեն առաջարկել են վաճառել ԱԱ-2002-ի նախընտրական փուլի Թուրքիայի հետ հանդիպումը: Նա նշել է, որ իր վրա ճնշում էին գործադրել նույնիսկ որոշ ադրբեջանցի քաղաքական գործիչներ:

«Թուրքիայի հետ խաղից առաջ մեզ վրա մեծ ճնշում գորածդրվեց: Ավելի հստակ, առաջարկվեց ծախել խաղը: ԱՖՖԱ-ի այդ ժամանակվա նախագահ Դուադ Մուսաևը կարող է ապացուցել իմ խոսքերը: Որպես թիմի ավագ՝ նա հետաքրքրվեց, թե ես ինչ եմ կարծում: Ես կտրուկ հրաժարվեցի՝ հայտարարելով, որ դաշտ դուրս չեմ գա, եթե խաղը պայմանավորված լինի: Չեք հավատա, բայց նույնիսկ մեջլիսի մի քանի պատգամավորներ փորձում էին ինձ վրա ճնշում գործածել, որպեսզի նպաստեին Թուրքիայի հաղթանակին»,- Ահմեդովի խոսքերը մեջբերում է Azerifootball-ը:

Նախորդ հոդվածը‘Խաղացողների շրջանում անցկացված հարցումներով կատարյալ մարզիչը Մոուրինյոն է’
Հաջորդ հոդվածը‘Տղամարդն ածելիով վիրավորել է Հարավային Կորեայում ԱՄՆ դեսպանին’