‘Ադրբեջանի մահմեդականների հոգեւոր առաջնորդը հանդիպել է Հակոբ Ինջիղուլյանին’

1174

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի խնդրանքով Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն նոյեմբերի  1-ին այցելել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող Հակոբ Ինջիղուլյանին:

ԱՊԱ-ի փոխանցմամբ` ռազմագերու վիճակով հետաքրքրվող շեյխին տեղեկացրել են, որ «գերուն չեն նեղացնում, նրա մասին հոգ են տանում»:  Փաշազադեն հայտարարել է, որ առաջարկել է Ինջիղուլյանին վերադառնալ հայրենիք, սակայն ռազմագերին հրաժարվել է` պնդելով, որ ցանկանում է տեղափոխվել երրորդ երկիր:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի եւ Ադրբեջանի թեմի արքեպիսկոպոս Ալեքսանդր Իշեինը, Ադրբեջանում Լեռնային հրեաների համայնքի ղեկավար Մելիք Եվդաեւը եւ Բաքվի կաթոլիկ համայնքի ղեկավար Վլադիմիր Ֆեկետեն:

Շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը մոլորվել եւ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից վերահսկվող տարածքում էր հայտնվել օգոստոսի  8-ի գիշերը:  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն առաջին անգամ կարողացել էին ռազմագերուն այցելել 12 օր անց: ՀՀ ՊՆ-ը հայտարարել է, որ Ինջիղուլյանի` Հայաստան վերադառնալու դեպքում նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի:

Նախորդ հոդվածը‘Կարգին Հայկո. Կամ ՀՀԿ-ն պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին, կամ… ‘
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի նոր վարչապետը ներկայիս ՆԳ նախարարը կլինի’