‘Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը պատասխանել է հայկական կողմին’

2389

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն անընդունելի է համարում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպմանը Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խնդրանքը: Այդ մասին տեղեկացնում է 1news.az-ը` վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Նշենք, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ

հանդիպման ժամանակ կոչ է արել նրան գործուն միջոցներ ձեռնարկել հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում լարվածության թուլացման ուղղությամբ, հակառակ դեպքում դա ադրբեջանական կողմի համար ծանր հետևանքների կունենա:

Ըստ որում, Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը կրկին փորձել է մեղքը բարդել հայկական կողմի վրա` մեղադրելով նրան հրադադարի ռեժիմը խախտելու, դիվերսիոն-հետախուզական գործողություններ կատարելու, ինչպես նաև ադրբեջանցի զինծառայողների, խաղաղ բնակիչների վրա կրակ բացելու մեջ:

«Ինչ վերաբերում է հայկական կողմի հերթական սպառնալիքներին, մեր բանակը պատրաստ է պատասխանել թշնամուն, հաղթանակ տանել և մեկընդմիշտ ազատել «օկուպացված հողերը»: Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմը պատրաստ է կատարել ցանկացած մարտական առաջադրանք, դրա համար կան ռազմատեխնիկական բոլոր ժամանակակից հնարավորությունները»,- Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Նախորդ հոդվածը‘Մանկավարժական համալսարանում «չպարտադրելով պարտադրում են»’
Հաջորդ հոդվածը‘Քառյակը վաղը կհրապարակի կառավարությանը ուղղված 12 պահանջները’