‘Ադրբեջանի ՊՆ-ը արձագանքել է գերիների փոխանակման առաջարկին’

1038

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է ՀՀ ՊՆ-ի այն հայտարարությանը, թե ադրբեջանցի ռազմագերի Ֆիրուզ Ֆարաջեւը ցանկություն է հայտնել վերադառնալ Ադրբեջան։

 «Ֆիրուզ Ֆարաջևը գերության մեջ է ավելի քան մեկ տարի։ Հայաստանի պաշտպանության նախարարության՝ վերջին հայտարարությամբ հանդես գալը կապված է բնականաբար Հակոբ Ինջիղուլյանի գերության հետ։ Ես չեմ ցանկանում որևէ դիրքորոշում արտահայտել հարցի առնչությամբ, որովհետև դրանով զբաղվում է Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունը», — ասել է Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Էլդար Սաբիրօղլուն։

Հակոբ Ինջիղուլյանը Ադրբեջանում գերության մեջ է դեռ օգոստոսի 8-ից: Այդ պահից ի վեր նրանից որևէ տեղեկություն չկա: Հարազատները բազմիցս բողոքի ակցիաներ են իրականացրել ԿԽՄԿ երևանյան գրասենյակից դիմաց, երեկ էլ հանդիպել են ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանի հետ, սակայն որևէ բան իրենց չի հաջողվել իմանալ:  

 

 

 

Նախորդ հոդվածը‘Կահիրեում ավելի քան 80 մարդ է սպանվել’
Հաջորդ հոդվածը‘Կանադական հյուրանոցում 40 վիշապօձեր են հայտնաբերվել’