‘Ադրբեջանի ՊՆ-ն պատասխանել է Սերժ Սարգսյանին’

3211

Ադրբեջանի զինանոցում կա ամենաժամանակակից և բարձր ճշգրտությամբ զենքեր, որոնք երաշխավորված կոչնչացնեն ցանկացած ռազմավարական օբյեկտ կամ ենթակառուցվածք Հայաստանի տարածքում, ինչը կհանգեցնի Հայաստանի վերացմանը` որպես պետություն», — ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունում, ի պատասխան Սերժ Սարգսյանի այն հայտարարության, թե ՀՀ ունի բալիստիկ հրթիռներ, որոնց գործողության շառավիղը 300 կմ-ից ավելի է, և դրանք շատ կարճ ժամանակում ցանկացած ծաղկուն բնակավայր կարող են վերածել այնպիսի ավերակների, ինչպիսին հիմա Աղդամի ավերակներն են: Սերժ Սարգսյանի նման հայտարարությունը պայմանավորված է «Երևանը զավթելու» մտադրության վերաբերյալ Բաքվի ռազմաշունչ սպառնալիքներով:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հավաստիացնում է, որ  չի վախեցել Սարգսյանի հայտարարություններից: Ավելին, նրանք պնդում են, թե Հայաստանը ժամանակակից տեխնիկա չունի, այլ միայն` «փոքր հեռահարության խորհրդային հին «Սկադ» հրթիռներ: Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հավաստիացնում է, թե հեղուկ վառելիքով աշխատող  այդ հրթիռներ ոչ միայն չեն կարող որևէ թիրախ ոչնչացնել, այլ` օդ բարձրանալ արձակման  կայանքից: 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանին են դեմել Թուրքիայի քաղաքացիներ` ԶՈՒ շարքերը համալրելու և հայերի դեմ կռվելու նպատակով ‘
Հաջորդ հոդվածը‘Վերին Լարսում կուտակումները շարունակվում են’