‘Ադրբեջանի ՊՆ-ն պնդում է, որ զոհեր չկան՝ մամուլը չի հաստատում’

2617

Ադրբեջանի ՊՆ-ն անհիմն է անվանել այն տեղեկատվությունը համաձայն որի այդ երկրի ԶՈՒ կողմից հարձակում է տեղի ունեցել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում և Ադրբաջանական բանակը կորուստներ ունի: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Ապա» գործակալությունը: Նշենք սակայն, որ գործակալության կայքում  տեղադրված լուրի համաձայն «հայկական կողմի հրադադարի խախտման հետևանքով Չիրաղլի գյուղի մոտակայքում զոհվել է զինծառայող Գ.Ահմեդովը»:

Հիշեցնենք, որ այսօր ԼՂՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել համաձայն որի հուլիսի 31-ին հակառակորդը ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ` հետ է շպրտվել ելման դիրքեր: Գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ:

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթր Սիթի»-«Լիվերպուլ»՝ 2:2 (11մետրանոցներով՝ 1:3) (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի նախագահը ներում է շնորհել 280 կալանավորների’