‘Ադրբեջանի փոխվարչապետ. ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է ակտիվացնի իր ջանքերը ԼՂՀ հակամարտության կարգավորման գործում’

981

ԼՂՀ հակամարտության կարգավորման գործում շատ կարևոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի ակտիվացումը և այդ գործունեության շրջադարձը:

Ինչպես տեղեկացնում է Թրենդ գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ, Միջազգային մարդասիրական օգնության հանրապետական հանձնաժողովի նախագահ Ալի Հասանովը, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիջարդ Մորնինգսթարի հետ հանդիպմանը, որը տեղի է ունեցել այդ երկրում վերջինիս լիազորություների ավարտի կապակցությամբ:

Հասանովն իր մտահոգությունն է հայտնել, որ համանախագահների գործունեությունն այդպես էլ ոչ մի արդյունք չի տվել:

Մորնինգսթարն էլ իր հերթին է նշել , որ Վաշինգտոնը մշտապես հատուկ ուշադրություն է դարձնում ԼՂՀ հակամարտության կարգավորմանը:

 

Նախորդ հոդվածը‘Հուլիսի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Կծու բիբար ուտելու համար ոստիկանները տուժողի կարգավիճակ ստանու՞մ են. «ՉԻ»’