‘Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարները կնախապատրաստեն Սարգսյան-Ալիև հանդիպումը ‘

1100

Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն հունիսի վերջին, որպեսզի քննարկեն Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման վերաբերյալ հարցերը, այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Ըստ նախարարի՝ Վաշինգտոնից վերադառնալու ճանապարհին ինքը Լոնդոնում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ,  և քննարկվել են պետությունների ղեկավարների առաջիկա հանդիպման ժամկետներն ու օրակարգը: «Առաջիկա հանդիպման նպատակը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ լուրջ հարցերի քննարկումն է լինելու: Ես սպասում եմ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը, որպեսզի համակողմանիորեն քննարկենք նախագահների (նկատի ունի Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին) հանդիպման նախապատրաստման հարցերը», Trend-ի փոխամցմամբ՝ ասել է Մամեդյարովը: 

Նախորդ հոդվածը‘Ախորժակը ուտելուց է բացվում. Քաղաքապետարանն ուզում է վերակառուցել նաև այլ հրապարակներ’
Հաջորդ հոդվածը‘Վաղը ՍԴ-ն կքննի Րաֆֆի Հովհաննիսյանի դիմում-հայցը’