‘Ադրբեջանի 25 քաղաքացի սպիտակ դրոշակներով փորձել է անցնել ԼՂՀ սահմանը ‘

2500

Ադրբեջանի Գաբալայի շրջանի Քեթյուքլու գյուղի 25 բնակիչներ նախորդ գիշեր փորձել են Աղդամի շրջանի կողմից անցնել ԼՂՀ հետ սահմանը: Այն պահին, երբ ձեռքներին սպիտակ դրոշակներով գյուղի 25 բնակիչները փորձել են անցնել հայ-ադրբեջանական սահմանը, նրանց շրջափակել է տեղի ոստիկանությունը, փոխանցում է Minval.az-ը:

Գյուղացիների խոսքով, իրենցք այս քայլով նպատակ ունեին իրենց բողոքը հայտնել տեղի իշխանություննեի դեմԼ: Մասնավորապես, նրանց խոսքով, երկրի հարկային նախարարի խորհրդական Մյուսավար Նաբիեւը եւ նրա ազգական, գյուղի ղեկավար Իքրամ Նաբիեւը ապօրինաբար ձերբակալել են բողոքավորների մերձավորներին: «Նրանք մեզ ապրելու հնարավորություն չեն տալիս: Մարդկանց տներն ու մեքենաների մեջ թմրանյութեր են գցում, իսկ հետո հրամայում են ձերբակալել մեր անմեղ երեխաներին: Դա մեզ հոգնեցրել է, դրա համար էլ մենք որոշել ենք հայերի կողմն անցնել», — ասել է գյուղացիներից մեկը:

Աղբյուրը նշում է, որ բոլոր 25 բողոքավորները գտնվում են Աղդամի շրջանի ոստիկանության բաժանմունքում:

 

Նախորդ հոդվածը‘Հաջակցություն Գյումրիի անօթեւան ընտանիքների. Տիգրան Համասյանի համերգը. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի ցավակցականը Գալուստ Գամազյանի մահվան կապակցությամբ’