‘Ադրբեջանն ուղեծիր է արձակել իր առաջին արբանյակը’

782

Ուրբաթ գիշեր Ադրբեջանն իրականացրել է իր առաջին  Azerspace-1 հեռահաղորդակցային արբանյակի արձակումը, Интерфакс-ին հայտնել են Ադրբեջանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից: «Արբանյակի արձակումն անցել է առանց միջադեպերի, սարքը դուրս է եկել նախատեսված ուղեծիր», հաղորդել են նախարարությունից: Արբանյակի արձակումն իրականացվել  է Հարավային Ամերիկայի հյուսիս-արևելքում՝ ֆրանսիական Գվիանայում գտնվող է Կուրու տիեզերակայանից: Արբանյակի՝ տիեզերք դուրս բերելու արժեքը կազմում է 230 միլիոն դոլար: Ենթադրվում է, որ ծախսերը կփոխհատուցվեն 5-7 տարվա ընթացքում, և հետագա 15 տարիներին արբանյակի շահագործումը մաքուր շահույթ կբերի: Նախարարության մասնագետների կարծիքով՝ ազգային արբանյակի առկայությունը թույլ կտա ապահովել որակյալ և հուսալի կապ, հեռարձակում, հեռուստաալիքների թվի ավելացում: Եթե Azerspace-1արբանյակն ընդգրկի Եվրոպայի տարածքը, այդ դեպքում Ադրբեջանը կարող է հանդես գալ որպես Եվրոպայի և Ասիայի հեռուստաալիքները հեռարձակող տրանզիտային երկիր: Ադրբեջանը մտադիր է օգտագործել սեփական արբանյակի 15-20 % ռեսուրսները, իսկ մնացած 80 %-ը նախատեսվում է իրացնել միջազգային շուկայում:

Նախորդ հոդվածը‘Սևանի մայրուղու վրա իրար են բախվել 30-ից ավել մեքենաներ (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Հայրիկյանի վրա կրակելու կասկածանքով ձերբակալվածները տվել են խոստովանական ցուցմունքներ (տեսանյութ)’