‘Ադրբեջանն ու Վրաստանը նույնպես կողմ են քվեարկել Պաղեստինին ՄԱԿ-ում դիտորդ երկրի կարգավիճակ տալու բանաձևին’

859

Ադրբեջանն ու Վրաստանը նույնպես կողմ են քվեարկել Պաղեստինին ՄԱԿ-ում դիտորդ երկրի կարգավիճակ տալու բանաձևին, այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Ադրբեջանը նշված է նաև որպես բանաձևի համահեղինակ: Նախկին ԽՍՀՄ երկրներից՝ Մերձբալթյան բոլոր երեք երկրները և Մոլդովան ձեռնպահ են քվեարկել, իսկ Ուկրաինան ընդհանրապես չի մասնակցել քվեարկությանը:

Հիշեցնենք, որ Հայաստանը կողմ է քվեարկել բանաձևին, իսկ դեմ քվեարկածներն են՝

Իսրայելը, Կանադան, ԱՄՆ-ը, Չեխիան, Միկրոնեզիան, Պալաուն, Պանաման, Մարշալյան կղզիները և Նաուրուն:

Նախորդ հոդվածը‘Սեյրան Օհանյանի այցը Աֆղանստան. Նախարարն եղել է Քաբուլում, Մազարի Շարիֆ և Կունդուզ նահանգներում’
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Գյուրջինյան. Պետք չէր բուհական դասագիրք մտցնել մեկ տեսակետ, այն էլ՝ այսօրվա իշխանությունների տեսակետը’