‘Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանը հանդես է եկել Արցախի հարակից տարածքներն Ադրբեջանին հանձնելու օգտին’

1034

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Իրֆան Սիդինգը հանդես է եկել Արցախի հարակից տարածքներն Ադրբեջանին հանձնելու օգտին: Այդ մասին դեսպանը հայտարարել է «Խազար» համալսարանում` ներկայացնելով Միացյալ Թագավորության քաղաքականությանն ու քաղաքակամ մշակույթին նվիրված զեկույցը: Ըստ «Թրենդի», զեկույցում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ՄԹ դեսպանը, մասնավորապես, նշել է, թե իբր բոլորը համաձայն են, որ «Հայաստանը պետք է հեռանա օկուպացված հողերից, և այդ հողերը պետք է վերադարձվեն Ադրբեջանին»: ՄԹ դեսպանն իր զեկույցում անդրադարձել է նաև Ուկրաինայի անկայուն վիճակին:

Նախորդ հոդվածը‘МГИМО-ից հեռացված պրոֆեսորին հրավիրել են աշխատելու Կիևում’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. «Չնչին` ինչպես Արարատին նետած քար»’