‘Ադրբեջանում «թանկացել է» մասնակցությունը չարտոնված հանրահավաքներին’

805

Ադրբեջանի խորհրդարանը փոփոխություններ է մտցրել «Հավաքների ազատության մասին» օրենքում, համաձայն որոնց՝ այսուհետ բարձրացվում է չարտոնված հավաքներ անցկացնելու համար նշանակվող տույժի չափը:

Ըստ նոր չափանիշների՝ արգելված հավաքների ժամանակ էական խախտումներ կատարելու դեպքում քաղաքացին պետք է վճարի  5 հազարից մինչև 8 հազար մանաթ՝ նախկին 300 մանաթի փոխարեն:

Հատկանշական է, որ նույն չափի տուգանք է սահմանված նաև հավաքներին զինված կամ պայթուցիկ նյութով ներկայանալու դեպքում:

Նախորդ հոդվածը‘Վովա Գասպարյանը հիշեց ոստիկանության վարկանիշի բարձրացման մասին’
Հաջորդ հոդվածը‘Գերմանիան պատրաստ է շարունակել հայ-գերմանական համագործակցությունն Աֆղանստանում’