‘Ադրբեջանում խառն ամուսնությունները հիմնականում կայացվել են Թուրքիայի և Իրանի քաղաքացիների հետ’

1066

Անցյալ տարի Ադրբեջանի արդարադատության նախարարության նոտարիատի և գրանցման գլխավոր վարչությունը գրանցել է 78 480 ամուսնություն, այսօր մամլո ասուլիսում տեղեկացրել է գրանցման և նոտարիատի գլխավոր վարչության պետ Իլհար Մամեդովը: Ընդ որում՝ 1932 ամուսնություն խառն է, այսինքն՝ այդքան ամուսնություն կայացվել է արտասահմանցի, հիմնականում՝ Թուրքիայի և Իրանի քաղաքացիների հետ, հաղորդում է Trend-ը: Ըստ Մամեդովի՝  նույն ժամանակահատվածում ամուսնալուծությունների 11 182 դեպք է գրանցվել: «Սովորաբար՝ ամուսնալուծությունները կազմում են ամուսնությունների  ընդհանուր թվի 10-12 տոկոսը: Թեև տարբեր տարիներին ամուսնալուծությունների թիվն ավելի կամ պակաս է եղել, սակայն կարելի է ասել, որ այդ թիվը հիմնականում կայուն է»,- ասել է Մամեդովը: Ծնելիության տոկոսը թեև անցյալ տարի նվազել է 5 տոկոսով, սակայն բնակչության թիվն, ընդհանուր առմամբ, աճել է:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վիլֆրիդ Մարտենսին ջերմ շնորհավորանքի համար’
Հաջորդ հոդվածը‘Եվրոպայի լիգա. Հայտնի են քառորդ եզրափակիչի զույգերը’