‘Ադրբեջանում ԿԽՄԿ պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են հայ ռազմագերուն ‘

1815

Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները երկրորդ անգամ տեսակցել են ադրբեջանական գերության մեջ գտնվող Արսեն Բաղդասարյանին։ Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Նրա խոսքով՝ այցը տեղի է ունեցել մարտի 4-ին: Հանդիպման ընթացքում փոխանակվել են ընտանեկան բնույթի տեղեկություններ:

Հիշեցնենք, որ Արսեն Բաղդասարյանը գերեվարվել է 2014թ. դեկտեմբերի 26-ին։ Արսեն Բաղդասարյանը, հանդիսանալով ՊԲ պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորմամբ, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպան. Հայաստանի էներգետիկ ոլորտը կարևորագույն ոլորտ է ԱՄՆ կառավարության համար’
Հաջորդ հոդվածը‘Արևային օդանավն սկսել է իր շուրջերկրյա թռիչքը’