‘Ադրբեջանում հայտնված երկու հայաստանցիները վերադարձվեցին’

1236

Ադրբեջանում հայտնված երկու հայ քաղաքացիական անձինք այսօր հայրենադարձվել են Հայաստան՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանավորությամբ, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ վկայակոչելով ԿԽՄԿ-ի հաղորդագրությունը:

Համաձայն հաղորդագրության, կինն ու տղամարդը Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների պատասխանատվության ներքո փոխանցվել են Ադրբեջանի Ղազախ եւ Հայաստանի Իջեւան քաղաքների միջեւ ընկած ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։

Նախքան հայրենադարձումը ԿԽՄԿ-ի պատվիրակները այցելել են քաղաքացիական անձանց՝ ազատազրկման պայմանները եւ նրանց հանդեպ վերաբերմունքը գնահատելու նպատակով։
«Գործելով որպես չեզոք միջնորդ եւ իր հանձնագրին համաձայն, ԿԽՄԿ աջակցել է այս  հայրենադարձման գործողությանը՝ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ համատեղ։ Նախքան գործողության իրականացումը, ներկալված անձինք հավաստիացրել են ԿԽՄԿ-ին, որ վերադառնում են հայրենիք իրենց հոժար կամքով», — ասված է հաղորդագրությունում։

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը ՀՊՃՀ հողամասի մի մասը կտրամադրի կամերային պետական թատրոնին’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայի խորհրդարանում Արցախի հանրապետության հետ բարեկամության շրջանակ է ստեղծվել’