‘Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատունը չի մեկնաբանում դիվերսանտներից մեկի Ռուսաստանի քաղաքացիության մասին լուրերը’

1254

Ադրբեջանում պարզում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քարվաճառի շրջանում ձերբակալված տղամարդու քաղաքացիությունը, հայտնում է Trend-ը` անդրադառնալով ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերին, թե ձերբակալվածներից մեկը Ռուսաստանի քաղաքացի է: 

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատունը հրաժարվել է այս առնչությամբ մեկնաբանություններից: «Դեսպանատունը ներկայումս ոչ մի կերպ չի մեկնաբանում այս հարցը»,- հայտարարել է Ռուսաստանի դիվանագիտական առաքելության կցորդ Ալինա Զոլոտորյովան:

Հիշեցնենք, որ  անցած շաբաթ հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձը Քարվաճառի ուղղությամբ: Հայկական զինված ուժերի օպերատիվ գործողությունների հետևանքով ադրբեջանական կողմից կան գերի ընկածներ և զոհվածներ: ԼՂՀ Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևի և Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովի նկատմամբ` պետական սահմանն ապօրինի հատելու հետ կապված:

Նախորդ հոդվածը‘«Կոմերսանտի» թղթակիցը Հայաստանում ՄՄ-ին միանալու տնտեսական իմաստ չի գտել’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել դիվերսիոն գործողության հետ կապված’