‘Ադրբեջանում տեղի է ունեցել 3,5 մագնիտուդով երկրաշարժ’

985

ԱԻՆ-ից հայտնում են, մարտի 25-ին, ժամը 14.09-ին ՍՊԾ պատասխանատու հերթապահից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 13.49-ին Ադրբեջանի Հանրապետության տարածքում տեղի է ունեցել 3,5 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.560 և արևելյան երկայնության 46.300:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Հայաստանի Հանրապետության տարածքում երկրաշարժը չի զգացվել:

Նախորդ հոդվածը‘Կործանված ինքնաթիռում եղել են նաև Ղազախստանի քաղաքացիներ’
Հաջորդ հոդվածը‘Անկարայի քաղաքապետը լրագրողին դատի է տվել՝ իրեն «հայ» անվանելու համար’