‘Ադրբեջանում քննարկել են հատուկ ծառայությունների ապօրինությունները’

796

Ադրբեջանում «Մեդիայի իրավունքների պաշտպանության ինստիտուտ» հասարակական կազմակերպության ղեկավար Ռաշիդ Հաջալին Բաքվում անցկացվող համաժողովում հայտարարել է, որ հատուկ ծառայությունները մշտական վերահսկողության տակ են պահում ինտենետը, և գաղտնալսում են քաղաքացիների հեռախոսազանգերը: Նա նշել է, որ հիմնականականում հատուկ ծառայությունների թիրախում են քաղաքացիական ակտիվիստներն ու բլոգերները:

Հաջալին նաև հայտարարել է, որ բջջային բոլոր օպերատորները Ադրբեջանում հատուկ ծառայություններին հատկացրել են սենյակներ, որտեղից նրանք գաղտնալսում են քաղաքացիների հեռախոսազանգերը: Նույն սենյակներից նաև վերահսկում են ողջ ինտերնետային դիտումները, հատուկ ծառայությունները հետևում են բոլորին, թե ինչ են խոսում և ինչ են գրում: Բանախոսը նաև հայհտարել է, որ շարունակվում են ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները, և դատարանները անարդար և ոչ ադեկվատ դատավճիռներ են կայացնում ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ:

Նախորդ հոդվածը‘Որոշ ավտոճանապարհների առկա է մերկասառույց’
Հաջորդ հոդվածը‘Սասունյան. Շվեյցարիան պետք է բողոքարկի Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրադատարանի վճիռը ‘