‘Ադրբեջանում քննարկել են հատուկ ծառայությունների ապօրինությունները’

986

Ադրբեջանում «Մեդիայի իրավունքների պաշտպանության ինստիտուտ» հասարակական կազմակերպության ղեկավար Ռաշիդ Հաջիլին Բաքվում անցկացվող համաժողովում հայտարարել է, որ հատուկ ծառայությունները մշտական վերահսկողության տակ են պահում ինտերնետը և գաղտնալսում են քաղաքացիների հեռախոսազանգերը: Նա նշել է, որ հիմնականում հատուկ ծառայությունների թիրախում են քաղաքացիական ակտիվիստներն ու բլոգերները:

Հաջիլին նաև հայտարարել է, որ բջջային բոլոր օպերատորները Ադրբեջանում հատուկ ծառայություններին հատկացրել են սենյակներ, որտեղից նրանք գաղտնալսում են քաղաքացիների հեռախոսազանգերը: Նույն սենյակներից նաև վերահսկում են ողջ ինտերնետային դիտումները. հատուկ ծառայությունները հետևում են, թե ինչ են խոսում և ինչ են գրում մարդիկ: Բանախոսը նաև հայտարարել է, որ շարունակվում են ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները, և դատարանները անարդար և ոչ ադեկվատ դատավճիռներ են կայացնում ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ:

 

Նախորդ հոդվածը‘Տարօրինակ գեղեցկության մրցույթներ’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2013 թ. լավագույն ֆուտբոլիստ’