‘Ադրբեջանում օրենսդրորեն կարգավորում են հարսանեկան արարողությունները’

1180

Ադրբեջանական Միլլի Մեջլիսում ներկայացվել է հարսանեկան արարողությունը կարգավորող օրինագիծ: Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին նշել է, որ պետք է «որոշակիորեն սահմանափակել հարսանիքների ժամանակ ձայնի մակարդակը»:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հարսանյաց սրահներում եւ ռեստորաններում հարսանիքի կազմակերպչին պետք է օրենսդրորեն ներկայացվի ճաշացանկը, որպեսզի կազմակերպիչը հնարավորություն ունենա ընտրել ճաշատեսակները կամ սեփական ճաշացանկը կազմի:

Ըստ օրինագծի հեղինակների, պետք է կարգավորվեն նաեւ հարսանեկան սննդի պատրաստման ժամանակ բնապահպանական հարցերը եւ ոլորտին առնչվող այլ հարցեր: 

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ՊՆ. Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 45 անգամ’