44-օրյա պատերազմին մասնակցելու մեղադրանքով Ադրբեջանում դատապարտել են ՌԴ քաղաքացի Էդուարդ Դուբակովին

648

Բաքվի դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Դուբակովին, որին Ադրբեջանը մեղադրում է 2020 թ․ աշնանը Ղարաբաղում հայկական կողմում մարտերին մասնակցելու մեջ։ Դուբակովի դեմ մեղադրանք է հարուցվել մի քանի քրեական գործերով՝ «ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում», «առնչություն հանցախմբին», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում»։

«Բաքվի դատարանը նրան դատապարտել է 10 տարվա ազատազրկման։ Խիստ ռեժիմի բանտում պատժաչափը կրելուց հետո Դուբակովը հարկադիր արտաքսման կենթարկվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Դատարանում Դուբակովը հանդես է եկել վերջին խոսքով և հայտարարել, որ իրեն մեղավոր չի ճանաչում ու հավատում է արդարադատությանը։

Փոխանցում է ria.ru-ն։  

Նախորդ հոդվածըՀՀ ԱՆ. 225 նոր դեպք, 91 առողջացած, 2 մահ
Հաջորդ հոդվածըՕլիմպիադայի բացման արարողության ռեժիսորը հրաժարական է տվել