Ադրբեջանցիները կրկին կրակել են Կապանի օդանավակայանի վրա. «Ազատություն»

370

Ադրբեջանցիները կրկին հրազենից կրակել են Կապանի օդանավակայանի վրա՝ վնասելով օդանավակայանի շինությունների պատերը։

«Ազատության» տեղեկություններով՝ վնասվել են նաև օդանավակայանի պատուհանները։ Անձնակազմից ոչ ոք չի տուժել։

Քննչական կոմիտեի փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 1-ին, գիշերը ժամը 3-ին։ Կրակոցները արձակվել են հակառակորդի կողմից վերահսկվող տարածքներից։

Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանն «Ազատությանը» փոխանցել է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 2 հոդվածներով՝ սպանության փորձ, որը կատարվել է անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, և ազգային, էթնիկ հայացքներով կամ թշնամանքի շարժառիթով գույքի ոչնչացում։

«Ատլանտիս» ընկերությունից «Ազատությանը» հայտնել են, որ այսօր կայացել է Երևան-Կապան-Երևան թռիչքը։ Մառախուղ չի եղել: Նախորդ երկու թռիչքները մառախուղի պատճառով չէին կայացել։

Նախորդ հոդվածըԿոնգո․ Սպաներ են ձերբակալվել 48 հոգու սպանությանն առնչության կասկածանքով
Հաջորդ հոդվածըԱդրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել