‘Ադրբեջանցիները «ջարդել» են ՀՀԿ-ի կայքը’

1070

Երեկ ադրբեջանական «Անտի Արմենիա» հաքերական խումբը հարձակում է գործել հայկական կայքերի վրա, որի արդյունքում կոտրվել են 57 կայքեր:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն նշում է, որ նման դեպքերում ադրբեջանցիները նախ հարձակվում են պետական կարևորության և առաջատար ԶԼՄ-ների կայքերի վրա, որից հետո անցնում ավելի երկրորդական կայքերի: Նրա հավաստմամբ՝ վերջին չորս տարիների ընթացքում պետական գերատեսչությունների կայքերի վրա հարձակումները հաջողությամբ չեն ավարտվել, իսկ այն, ինչ երեկ կոտրել են ադրբեջանցիները, մեծ մասամբ եղել են երկրորդական կայքեր: «Միայն ՀՀԿ-ի պաշտոնական կայքն էր նորմալ գործող, և ադրբեջանցիներին հաջողվել է կոտրել այն: Ընդհանրապես հայկական մի շարք կայքերի մասին ես տեղեկանում եմ, երբ ադրբեջանցիները կոտրում են»,- ասել է նա:

Նշենք նաև, որ այժմ ՀՀԿ-կայքի գործունեությունը վերականգնվել է:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանի եվրոպական շարժման պատվիրակությունը կժամանի Երևան’
Հաջորդ հոդվածը‘«Բայերի» հարձակվողը ներողություն է խնդրում գոլ-ուրվականի համար (տեսանյութ)’